երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ-ն հեռահար ճշգրիտ զենքերով հարվածել է ուկրաինական ռազմական հրամանատարության, կառավարման օբյեկտների, էներգահամակարգերի ուղղությամբ. Կոնաշենկով

ՌԴ-ն հեռահար ճշգրիտ զենքերով հարվածել է ուկրաինական ռազմական հրամանատարության, կառավարման օբյեկտների, էներգահամակարգերի ուղղությամբ. Կոնաշենկով

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակել է հեռահար ճշգրիտ զենքերով օդային հարվածներ հասցնել ուկրաինական ռազմական հրամանատարության, կառավարման օբյեկտների և էներգահամակարգերի ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է rg.ru-ն:

Նա հայտնել է, որ բոլոր որոշված թիրախները խոցվել են։

Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ-ի, Զապորոժիեի շրջանի Նովոտավրիչեսկի բնակավայրի մոտ խոցվել է Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարական կետը, մի քանի բնակավայրերում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի հինգ պահեստներ և դիզելային վառելիքով նավթի պահեստ։

Կոնաշենկովը նաև տեղեկացրել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի Ալեքսեևկա բնակավայրի տարածքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի զինտեխնիկայի վառելիքը։

 

  • Կիսվել: