չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ-ն հարվածել է Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի կենտրոնական շուկային. կա 16 զոհ և բազմաթիվ վիրավորներ (տեսանյութ)

ՌԴ-ն հարվածել է Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի կենտրոնական շուկային. կա 16 զոհ և բազմաթիվ վիրավորներ (տեսանյութ)

Ռուս զինվորականները այսօր հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի կենտրոնական շուկան։ Կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին հայտնում են տեղական Telegram ալիքները։
Ըստ նախնական տվյալների՝ հարվածը հասցվել էր С-300 համակարգով։ 
«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակիցը դեպքի վայրից հայտնել է 16 զոհի մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Կոնստանտինովկային հարվածելու պահից:

  • Կիսվել: