կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
ՌԴ-ն Դնեպրոպետրովսկի մարզում «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայան է ոչնչացրել

ՌԴ-ն Դնեպրոպետրովսկի մարզում «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայան է ոչնչացրել

Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերը եւ հրետանին ոչնչացրել են ՛՛Բայրաքթար՛՛ անօդաչու թռչող սարքերի համալիրի կառավարման վերերկրյա կայանը Դնեպրոպետրովսկի մարզում: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում օպերատիվ-տակտիկական եւ բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի եւ հրետանու հարվածներով խոցվել է ուկրաինական զորքերի կառավարման վեց կետ Շչուրովո, Սոլեդար, Բախմուտսկոյե,  Վերխնեկամենսկոյե, Արտյոմովսկ (բոլորը՝ ԴԺՀ) եւ Խերսոնի մարզի Սուխոյ Ստավոկ բնակավայրերում, ինչպես նաեւ 62 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ եւ զինտեխնիկա 184 շրջաններում:

Բացի այդ, ըստ գերատեսչության, ոչնչացվել են զինամթերքի եւ հրթիռահրետանային սպառազինության երեք պահեստ Խարկովի մարզի Մոնաչինովկա, Կուպյանսկ բնակավայրերում եւ Բրուսին երկաթուղային կայարանը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Դնեպրոպետրովսկի մարզի Լոզովատկա բնակավայրում  ոչնչացվել է ՛՛Բայրաքթար՛՛ անօդաչու թռչող սարքերի կառավարման վերերկրյա կայանը:

  • Կիսվել: