երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ-ն չի դադարեցնում Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման համար ջանքերը. Կոպիրկին

ՌԴ-ն չի դադարեցնում Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման համար ջանքերը. Կոպիրկին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն չի դադարեցնում Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման համար ջանքերը։

Անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպմանը, դեսպան Կոպիրկինը շեշտել է, որ հանդիպման տևողությունն արդեն խոսում է այն մասին, որ տեղի է ունեցել բավական առարկայական ու բովանդակային հարցերի քննարկում. «Շատ կարևոր է Սոչիում կայացած հանդիպման փաստը։ Թե որքան է դա տևել, ինչպես են նախապատրաստվել դրան՝ վկայում են այն մասին, որ կարգավորման բոլոր, ամենաբարդ հարցերի շատ առարկայական բովանդակային քննարկում, իրոք, տեղի է ունեցել»։

Կոպիրկինը հիշեցրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները. «Ինչպես ասել է մեր նախագահը, ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, սակայն կարևոր է այն փաստը, որ քննարկումը տեղի է ունեցել և կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել կարգավորման ճանապարհով»։ 

Ըստ նրա, Ռուսաստանի համար առաջնահերթ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համակողմանի կարգավորմանը։ 

  • Կիսվել: