չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանը չի ցանկանում խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ. Ռուդենկո

Ռուսաստանը չի ցանկանում խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ. Ռուդենկո

Մոսկվան չի ցանկանում խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզման մասին։

«Մենք նման որոշման մասին չենք մտածում, դա մեր ընտրությունը չէ»,- ընդգծել է դիվանագետը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Ռուս ժողովդրին ուղղված իր ուղերձից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։

  • Կիսվել: