ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ն արգելել է ավելի քան 50 տոննա լոլիկի ներկրումն Ադրբեջանից

ՌԴ-ն արգելել է ավելի քան 50 տոննա լոլիկի ներկրումն Ադրբեջանից

Այս տարվա նոյեմբերի սկզբից «Ռոսսելխոզնադզորը» վերահսկել է 33481,4 տոննա թարմ բանջարեղենի և մրգերի ներմուծումը, որոնք վարչության պատասխանատվության տարածք են բերվել Ադրբեջանից և Իրանից, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ  կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում արգելվել է կարանտինային վնասակար օբյեկտներով վարակված բուսաբուծական արտադրանքի 6 խմբաքանակի ներմուծում Ռուսաստանի Դաշնության տարածք։

Արգելված ապրանքների թվում է եղել Ադրբեջանից տարված լոլիկը (50,3 տոննա), որը վերադարձվել է արտահանող երկիր: 

 

  • Կիսվել: