ՌԴ-ն ամբողջությամբ փոխհատուցում է վճարել խոցված ադրբեջանական AZAL ինքնաթիռի համար
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ամբողջությամբ փոխհատուցում է վճարվել խոցված ադրբեջանական AZAL ինքնաթիռի համար։
Նշվում է, որ ավիաընկերությանը փոխանցվել է մոտ 11 մլն դոլար, իսկ տուժած ուղևորներին և զոհվածների ընտանիքներին վճարվել է մոտ 4 մլն դոլար:
«Մենք գործ ունենք ողբերգության վերաբերյալ արդեն ծանոթ ցինիկ ոճով ևս մեկ ենթադրության հետ, որը նախատեսված է լսարանի հուզական արձագանքի համար: Նման ակնարկները չեն համապատասխանում իրականությանը։ Սա սուտ է»,-հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:


