երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել

ՌԴ Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել

Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ մայրաքաղաքից մի քանի հարյուր կիլոմետր հեռու, խոցվել է երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն, տեղեկացնում է The Guardian-ը:

Կալուգայի նահանգապետն այս առնչությամբ ասել է. ՛՛Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ժամանակին հայտնաբերել և ոչնչացրել են բոլոր անօդաչու թռչող սարքերը: Զոհերի և ենթակառուցվածքների վնասների մասին տեղեկություններ չկան՛՛:

Նշվում է, որ Կալուգայի շրջանի վրա օդային հարձակումն այս ամսվա ընթացքում հինգերորդն է:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը գիշերային հարվածի արդյունքում զգալի վնաս են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին: Նրա խոսքով՝ ծովից և օդից բարձր ճշգրտության զենքի հարվածի հետևանքով խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերության առանցքային ձեռնարկություններ:

  • Կիսվել: