ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՌԴ-ին հնարավորություն տվեցինք վերանայել մեզ հետ հարաբերությունները. Դամասկոսում իշխանությունը ստանձնած Ահմեդ ալ-Շարաան

ՌԴ-ին հնարավորություն տվեցինք վերանայել մեզ հետ հարաբերությունները. Դամասկոսում իշխանությունը ստանձնած Ահմեդ ալ-Շարաան

Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին հնարավորություն են տվել վերաիմաստավորելու իր հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ: Այս մասին հայտարարել է Դամասկոսում իշխանությունը ստանձնած Ահմեդ ալ-Շարաան:

«Մենք փորձեցինք չհրահրել ռուսներին և նրանց հնարավորություն տվեցինք վերանայել մեզ հետ հարաբերությունները»,-նշել է նա:

Ըստ Ահմեդ ալ-Շարաանի՝ Սիրիայի նոր իշխանությունները չեն պատրաստվում հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ: Ալ-Շարաան նշել է, որ Իսրայելը պատրաստվում էր մտնել Սիրիա՝ որպես պատրվակ օգտագործելով Իրանի ներկայությունը, սակայն այժմ այդ պատրվակը կորցրել է արդիականությունը։

Ալ-Շարաան տեղեկացրել է նաև, որ կապեր է պահպանում արևմտյան երկրների դեսպանատների հետ ու բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ Դամասկոսում վերջինիս ներկայացուցչության վերականգնման շուրջ:

  • Կիսվել: