հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացումը Թեհրանի ռազմավարական քաղաքականություններից է. ԻԻՀ նախագահի տեղակալ

ՌԴ-ի հետ Իրանի հարաբերությունների զարգացումը Թեհրանի ռազմավարական քաղաքականություններից է. ԻԻՀ նախագահի տեղակալ

Իրանի նախագահի առաջին տեղակալն ընդգծել է.«Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների զարգացումը Թեհրանի ռազմավարական քաղաքականություններից է», գրում է parstoday.com-ը:

Երեկ Թեհրանում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային համաժողովը՝ երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ։

Ռուսաստանի փոխվարչապետ և Իրան-Ռուսաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։

Մոխբերը հավելել է.«Երկու երկրի միջև կան համագործակցության բազմաթիվ ոլորտներ ու հնարավորություններ, և եթե կարողանանք ակտիվացնել այս հնարավորությունները, երկու երկրների հարաբերություններում լուրջ առաջընթացի և փոփոխության ականատեսը կլինենք»։

Անդրադառնալով երկու երկրների միջև քաղաքական և առևտրային պատվիրակությունների փոխանակման ավելացմանը՝ ՌԴ փոխվարչապետն ասել է. «Ռուսական և իրանական պատվիրակությունների միջև կայացել են դրական և կառուցողական բանակցություններ, և քննարկվել են համատեղ համագործակցության ոլորտները»։

  • Կիսվել: