ՌԴ-ի և Ուկրաինայի հետ քննարկվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման առաջարկները. Գրոսսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկում է Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնելու առաջարկները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԷՄԳ-ի թվիթերյան էջից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ քննարկում է մանրամասն առաջարկներ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու վերաբերյալ, որը վերջին տասն օրվա ընթացքում հիմնականում սնուցվել է վթարային էլեկտրաէներգիայի հաշվին»
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը որակել էր ճգնաժամային։


