ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են «հացահատիկային գործարքին» մասնակցությունը դադարեցնելու ՌԴ-ի որոշումը
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը քննարկել են «հացահատիկային գործարքին» մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Քննարկվել են ռուսական կողմի կողմից «սեւծովյան հացահատիկային նախաձեռնության» շրջանակներում ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական մթերքների արտահանման վերաբերյալ համաձայնագրերի կատարումը դադարեցնելու հարցերը»,- ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։



