հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ–ի արձագանքը չհաշվարկելը մեծ սխալ էր. Լավրովը` պատժամիջոցների մասին

ՌԴ–ի արձագանքը չհաշվարկելը մեծ սխալ էր. Լավրովը` պատժամիջոցների մասին

Արևմուտքն առանց մտածելու ավելացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և չի հաշվարկում դրանց արդյունքը։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Sputnik» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
 
«Նրանք միանգամայն անմտորեն մեծացնում են այդ պատժամիջոցները` չմտածելով անգամ, թե ինչ արդյունք կարող է լինել։ Իսկ արդյունքն ակնհայտ էր արդեն առաջին իսկ օրերից, նույնիսկ ռազմական հատուկ գործողությունից առաջ, երբ գործում էին Ղրիմի պատժամիջոցները և այլն։ Մենք հավաքվեցինք և որոշեցինք, որ նրանցից կախված չպետք է լինենք բոլոր այն ոլորտներում, որտեղ նրանք կարող են սահմանափակել մեր զարգացումը, ցանկալի է նաև մյուս բոլոր ոլորտներում»,– պատմել է Լավրովը։
 
Նա մեջբերել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Մարկ Էպիսկոպոսի խոսքերը, որ պատժամիջոցները հիմնականում սահմանում են օբյեկտի վարքը փոխելու համար, և պետք է հասկանալ` ինչպես այդ օբյեկտը կարձագանքի։

  • Կիսվել: