կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ հրթիռային հարվածները կշարունակվեն մինչև պատերազմի վերջին օրը. Զելենսկու գրասենյակ

ՌԴ հրթիռային հարվածները կշարունակվեն մինչև պատերազմի վերջին օրը. Զելենսկու գրասենյակ

Ռուսաստանը կշարունակի հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինային մինչև պատերազմի վերջին օրը։ Այս մարտավարությունը կշարունակվի առնվազն ևս մեկ ամիս։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչը։

«Պատրանքներ չպետք է լինեն, հրթիռային հարձակումները մեր քաղաքների վրա կշարունակվեն մինչև պատերազմի վերջին օրը, և այժմ ապահով վայրեր չկան», - ասել է նա:

Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանը հրթիռների մի մասը կթողնի «ՆԱՏՕ-ի հետ սարսափելի պատերազմի համար»։

«Բայց կարծում եմ, որ մի ամիս էլ կհարվածեն, այստեղ պետք է այս առումով պատրանքներից ազատվել»,- հավելել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: