հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական մոտ 60 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական մոտ 60 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը Ռուսաստանի երկնքում խոցել են ուկրաինական մոտ 60 դրոն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Անցած գիշերվա ընթացքում՝ նոյեմբերի 15-ի Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից առգրավվել և ոչնչացվել է 57 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ 23 ԱԹՍ խոցվել է Սամարայի մարզի, 17–ը՝ Վոլգոգրադի մարզի, 5–ական ՝ Սարատովի և Ռոստովի մարզերի, 3–ական՝ Կուրսկի և Վորոնեժի մարզերի, 1-ը՝ Բրյանսկի մարզի վրա:

  • Կիսվել: