չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
ՌԴ հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել Պրիմորյեի երկաթգծի մի հատվածում

ՌԴ հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել Պրիմորյեի երկաթգծի մի հատվածում

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Պրիմորյեի երկաթգծի մի հատվածում նախապատրաստվող ահաբեկչությունը։ Ուկրաինայի հանձնարարությամբ ռելեի պահարանները հրկիզելու փորձի անող երկու երիտասարդ է ձերբակալվել, հայտնում է Ռուսաստանի գերատեսչության տարածաշրջանային վարչությունը:
 
«ՌԴ ԱԴԾ-ի Պրիմորսկի երկրամասի վարչությունը դիվերսիա է կանխել Հեռավոր Արևելյան երկաթուղու մի հատվածում։ Պարզվել է, որ Պրիմորսկի երկրամասի երկու 19-ամյա բնակիչներ, ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ, հույս ունենալով դրամական պարգև ստանալ, գործողություններ են կատարել՝ ուղղված Պրիմորսկի երկրամասի տարածքում երկաթուղային ռելեների պահարանների հրկիզմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, կասկածյալներին կալանավորել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են:

  • Կիսվել: