շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՌԴ հարավային օդանավակայաններում սահմանափակումները երկարացվել են մինչեւ մարտի 14-ը

ՌԴ հարավային օդանավակայաններում սահմանափակումները երկարացվել են մինչեւ մարտի 14-ը

«Աերոդինամիկա» Կուբանի օդանավակայանների մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավային օդանավակայանների սահմաններում օդային տարածքի օգտագործման սահմանափակումները երկարացվել են մինչեւ մարտի 14-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 3.45-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ Սոչիի օդանավակայանը, որպես ժամանակավոր հանգույց, կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Հարավային օդանավակայաններում օդային հաղորդակցության սահմանափակումներն ավելի վաղ երկարացվել էին մինչեւ մարտի 8-ը, քանի որ օդանավակայանների տարածքը ոչ անվտանգ էր ճանաչվել։ Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել փոխադրումներ կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանների միջոցով:

«Ռոսավիասիա»-ն մինչեւ մարտի 2-ը դադարեցրել է Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանների աշխատանքը՝ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով։ 

  • Կիսվել: