երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ եւ ԻԻՀ ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՀԳՀԾ-ի եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ եւ ԻԻՀ ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՀԳՀԾ-ի եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են ՀԳՀԾ-ի եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է parstoday.com-ը:

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի մասին համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ իրավիճակը քննարկվել է դրա լիարժեք իրականացումն ի սկզբանե հավասարակշռված կոնֆիգուրացիայով վերականգնելու Վիեննայում ընթացող բանակցությունների համատեքստում, որը հաստատվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից: Նախարարները շոշափելի առաջընթաց են արձանագրել այս կարեւոր ոլորտում։

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում առանցքային միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ Արեւմուտքի կողմից հրահրվող անառողջ իրավիճակի շուրջ։ Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների սկսած քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում՝ խրախուսելով Կիեւի իշխանություններին «Դոնբասի խնդիրը» ուժային ճանապարհով լուծելու կործանարար փորձեր անել։

 

  • Կիսվել: