հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը մասնակցել են սահմանային նոր մաքսատան բացմանը

ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը մասնակցել են սահմանային նոր մաքսատան բացմանը

Ադրբեջանը Ռուսաստանի հետ սահմանին գործարկել է «Խանոբա» մաքսակետը։  Բացման արարողությանը մասնակցել են ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը։

Կառավարությունում նշել են, որ մաքսակետի գործարկումը թույլ կտա արագացնել բեռնափոխադրումները «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով, պարզեցնել սահմանի հատման ընթացակարգերը, ընդլայնել Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունները, ամբողջությամբ վերացնել ադրբեջանա-ռուսական սահմանին տրանսպորտային միջոցների կուտակումներն ու հերթերը․ «Ռադար լրատվականին» հայտնի դարձավ տեղական լրատվամիջոցներից։

2020 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2,4 մլն դոլար էր հատկացրել ՌԴ-ի հետ սահմանին մաքսային կետի կառուցման համար։ Ավելի քան 17,6 մլն դոլար էլ հատկացվել է «Խանոբա» և «Սամուր» անցակետերի միջև ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցման համար։

  • Կիսվել: