ՌԴ երկու մարզի երկնքում ՀՕՊ-ը 5 ուկրաինական ԱԹՍ է խոցել․ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ը երկու մարզի երկնքում ոչնչացրել Է ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 11.50-ից մինչև 12.40-ը (Մոսկվայի ժամանակով) կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով 2 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել Բելգորոդի մարզի և 3-ը՝ Կուրսկի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։