ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ դեսպանին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ Ալեքսեյ Նավալնու մահվան հետ կապված

ՌԴ դեսպանին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ Ալեքսեյ Նավալնու մահվան հետ կապված

Ռուս դեսպանին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ։ Նրան հայտնել են, որ Լոնդոնը Ռուսաստանի իշխանությունների վրա է դնում Ալեքսեյ Նավալնու մահվան ողջ պատասխանատվությունը, նշվել է նախարարության հայտարարությունում։

«Ալեքսեյ Նավալնին իր կյանքը նվիրել է կոռուպցիայի մերկացմանը ռուսաստանյան համակարգում, ազատ եւ բաց քաղաքականությանը եւ Կրեմլին պատասխանատվության ենթարկելուն։

Ռուսաստանի իշխանությունները հանձին Նավալնու սպառնալիք էին տեսնում։ Ռուսաստանի շատ քաղաքացիներ զգացել են, որ նա իրենց ձայնի իրավունք է տվել։

Վերջին տարիներին իշխանությունները նրան բանտարկել էին կեղծ մեղադրանքներով, թունավորել արգելված նյութերով եւ ուղարկել գաղութ։

Ոչ ոք չպետք է կասկածի ռուսաստանյան համակարգի դաժան բնույթի հարցում։ Նրա մահը պետք է հետաքննվի լիովին եւ թափանցիկ։

Նավալնին, անգամ բանտում գտնվելով, շարունակում էր պաշտպանել ռուս ժողովրդի իրավունքները։ Նրա հավատարմությունը մարդու իրավունքներին եւ կոռուպցիայի մերկացման գործին ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց։ Իդեալները, որոնց համար նա պայքարում էր եւ մահացավ, կապրեն հավերժ»,- նշվել է հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: