երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՌԴ Բրյանսկի մարզում երկու ԱԹՍ է խոցվել. նահանգապետ

ՌԴ Բրյանսկի մարզում երկու ԱԹՍ է խոցվել. նահանգապետ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի շրջանում խոցել են ուկրաինացի զինվորականների երկու հրթիռ։

 Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Այսօր Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի երկու հրթիռ»,- գրել է նա իր Telegram ալիքում։
 
Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ հրթիռներից մեկի ընկնելու պատճառով Բիթոշ գյուղում սղոցարանն ամբողջությամբ ավերվել է։
Բոգոմազը հավելել է, որ զոհեր և վիրավորներ չկան։
Ավելի վաղ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանությունը ուկրաինական հրթիռ է խոցել Կամենսկի և Դոնեցկի միջև։

  • Կիսվել: