շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց

ՌԴ առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը ներառել է այն միջոցների ցանկում, որոնք խորհուրդ են տրվում օգտագործել կորոնավիրուսի կանխարգելման համար:

Նատրիումի քլորիդը առաջարկվում է օգտագործել իզոտոնիկ լուծույթ ստանալու համար, որի միջոցով կարելի է ողողել քթի լորձաթաղանթը, ինչն էլ, ինչպես մասնագետներն են նշում, նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային հարուցիչների քանակը:

ԱՆ-ն առաջարկում է հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ օճառով լվանալ ձեռքերը և դեմքին միայն մաքուր ձեռքերով կամ մաքուր անձեռոցիկով դիպչել, մեկանգամյա օգտագործման դիմակներ օգտագործել, որոնք պետք է յուրաքանչյուր երկու ժամը մեկ փոխել։

COVID-19-ի բուժման համար խորհուրդ տրվող դեղամիջոցների թարմացված ցանկում տեղ են գտել նաև քլորիքինը, հիդրքօսիքլորոքինը, լոպինավիրը + ռիտոնավիրը, ազիթրոմիցինը՝ հիդրքօսիքլորոքինի և ինտերֆերոնի պատրաստուկների հետ միասին։

  • Կիսվել: