երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՌԴ ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռները 60 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատված

ՌԴ ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռները 60 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատված

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչության համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության Telegram-ալիքը:

«Ռուսաստանի ԱԻՆ-ի երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչությանը։ Դրա մեջ ներառված է սննդամթերք, ներքնակներ, բարձեր, անձնական հիգիենայի միջոցներ», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռները «Գրոզնի» միջազգային օդանավակայանից մեկնել են Եգիպտոս: Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչները կփոխանցեն ստացված մարդասիրական օգնությունը Գազայի հատվածի բնակչությանը։
 

  • Կիսվել: