երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել

ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով բանակի գեներալ Եվեգենի Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհել (հետմահու)՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած հերոսության, քաջության և անձնուրացության համար»,-  ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Զինիչևը զոհվել է սեպտեմբերի 8-ին Նորիլսկում իրականցվող ուսումնական թռիչքի ժամանակ, երբ փորձում էր փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելկինի կյանքը:  

  • Կիսվել: