հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն ուզում է ԱՊՀ երկրների կողմից ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի հստակ մերժում տեսնել

ՌԴ ԱԳՆ-ն ուզում է ԱՊՀ երկրների կողմից ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի հստակ մերժում տեսնել

Ռուսաստանը կցանկանար ԱՊՀ երկրների կողմից հակառուսական բանաձևերը չընդունելու ավելի հստակ արտահայտություն տեսնել ՄԱԿ-ի հարթակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը ԱՊՀ անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդում։
 
«Իհարկե, կուզեինք, որ Գլխավոր ասամբլեայի բանաձևերի ակնհայտ հակառուսական նախագծերը դիտարկելիս մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեին իրենց մերժողականությունը այնպիսի նախաձեռնությունների նկատմամբ, որոնց հետագա գործողությունների շարան է հետևում՝ ոչ միայն մեր երկիրը սևացնելու, այլև մեր օգտակար ու փոխշահավետ համագործակցության (ԱՊՀ երկրների հետ) զարգացմանը խոչընդոտելու առումով»,-ասել է փոխնախարարը:
 
Պանկինը նշել է, որ իր կողմից Ռուսաստանը պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող, քաղաքական դրդապատճառներ ունեցող փաստաթղթերի դեմ:

  • Կիսվել: