երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«ՌԴ ԱԳՆ-ն մոռանում է, որ Պուտինն է գտնվում հետախուզման մեջ»․ Ուկրաինայի ԱԱԾ ղեկավար

«ՌԴ ԱԳՆ-ն մոռանում է, որ Պուտինն է գտնվում հետախուզման մեջ»․ Ուկրաինայի ԱԱԾ ղեկավար

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկ մեկնաբանել է Ռուսաստանի՝ իրեն արտահանձնելու պահանջը։

«Փորձելով դիմել միջազգային իրավունքի նորմերին, այն է՝ ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիային, ՌԴ ԱԳՆ-ն մոռանում է, որ հենց Պուտինն է պաշտոնապես գտնվում միջազգային հետախուզման մեջ. մասնավորապես, նրան սպասում են Հաագայում՝ ուկրաինացի երեխաների առևանգման համար։

Ռուսաստանի Դաշնությունն, իրականում, կարող է անել միայն մեկ հայտարարություն, որն արժանի է ուշադրության՝ հայտարարել ամբողջ աշխարհին պատերազմում իր պարտության մասին»,- ընդգծել է նա։

 

Այսօր Ռուսաստանն Ուկրաինայից պահանջել էր ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ «Ղրիմի կամուրջը պայթեցնելու հիմքով»:

  • Կիսվել: