շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱՊՀ երկրները պետք է լիովին անցնեն ազգային արժույթներով իրականացվող հաշվարկների․ՌԴ ԱԳՆ

ԱՊՀ երկրները պետք է լիովին անցնեն ազգային արժույթներով իրականացվող հաշվարկների․ՌԴ ԱԳՆ

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից երկրները պետք է լիովին անցնեն ազգային արժույթների օգտագործմանը առեւտրային հաշվարկներում, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, կարեւոր է, որպեսզի տնտեսական ոլորտում [ԱՊՀ մասնակից երկրները] ապահովեն լիովին անցումը ազգային արժույթներին, վճարային այլ համակարգերի օգտագործմանը, որոնք սպառնալիքների ենթարկված չեն»,- ասել է նա Մինսկում, ԱՊՀ մասնակից երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստն սկսվելուց առաջ։ Նիստում ներկայացվելու է 2024թ. Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության հայեցակարգը։

Նրա խոսքով՝ միավորման մասնակիցները տնտեսական ոլորտում պետք է հաղթահարեն այն անօրինական, անլեգալ պատժամիջոցները, «որոնք մտցվել են որոշ երկրների դեմ, եւ այն ճնշումը, որը գործադրվում է ԱՊՀ բոլոր մասնակիցների վրա»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: