չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները 2.5 ժամ քննարկում են ունեցել հացահատիկի հարցի շուրջ

ՌԴ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները 2.5 ժամ քննարկում են ունեցել հացահատիկի հարցի շուրջ

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերշինինի բանակցությունները ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ղեկավարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի և Առևտրի և զարգացման համաշխարհային կազմակերպության համաժողովի Ռեբեկա Գրինսպենի հետ՝ ՛՛հացահատիկային հարցի՛՛ շուրջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշում է, որ քննարկումը տևել է ավելի քան 2.5 ժամ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել էր, որ Գրիֆիտսը և Գրինսպենը կիրակի կմեկնեն Մոսկվա՝ քննարկելու հացահատիկային գործարքի երկարացման ու ընդլայնման հարցերը և աջակցելու ռուսական հացահատիկի ու պարարտանյութերի արտահանմանը:

 

  • Կիսվել: