ՌԴ ԱԴԾ տնօրենը հայտնել է, որ իրենց հայտնի են Ռուսաստանի դեմ ահաբեկչությունների կազմակերպիչները
Հետախուզական ծառայությունները ճանաչում են Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներին և կանեն անհրաժեշտ ամեն ինչ` նրանց պատժելու համար։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Կան այնպիսիները, որոնք գնացել են և մարտական ստորաբաժանումներ են կազմակերպել։ Կան այնպիսիները, որոնք մտադիր են եղել դա անել։ Բոլոր իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայություններն ակտիվորեն զբաղվում են այդ հարցով։ Ընդ որում, ինչպես ասել է նախագահը (Վլադիմիր Պուտինը), անուն առ անուն։ Մենք գիտենք, թե ով է մեր տարածքում (ահաբեկչական) գործողությունների նախապատրաստման և անցկացման կազմակերպիչը»։
Բորտնիկովը հավաստիացրել է, որ արվելու է ամեն ինչ՝ հանցագործներին բռնելու և պատժելու համար, և ներկայումս մեծ ծավալի աշխատանք է իրականացվում։
«Մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կան՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Սա չի կարող չանհանգստացնել»,-ասել է նա: