կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՌԴ ԱԴԾ-ն հասանելիություն կստանա Yandex տաքսիների պատվերների տվյալներին. վտանգի տակ են նաև հայաստանյան օգտատերերը

ՌԴ ԱԴԾ-ն հասանելիություն կստանա Yandex տաքսիների պատվերների տվյալներին. վտանգի տակ են նաև հայաստանյան օգտատերերը

Ռուսական «Մեդուզա» պարբերականը պարզել է, որ հնարավոր է՝ Ռուսաստանի ԱԴԾ-ն սեպտեմբերի 1-ից կարողանա ստանալ Yandex Go տաքսի ծառայության երթևեկության մասին տվայլները ոչ միայն Ռուսաստանից, այլև մի շարք այլ երկրներից, որոնց թվում է նաև Հայաստանը։

Yandex-ից «Մեդուզային» հայտնել են, որ ուղևորությունների մասին տվյալներ կարող են ստանալ բացառապես այն երկրի իրավապահ մարմինները, որտեղ ուղևորությունը կատարվել է՝ վստահեցնելով, որ սեպտեմբերի 1-ից այդ տրամաբանությունը չի փոխվի։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի խոսքով եթե անգամ Yandex-ը հրաժարվի ինչ-որ տվյալ տրամադրել՝ պատճառաբանելով, թե դա, օրինակ, Հայաստանի քաղաքացու տվյալ է, Ռուսաստանի իշխանությունները կարող են ֆիզիկապես բռնագրավել սերվերները և տվյալներն օգտագործել ինչպես կամենան։

  • Կիսվել: