չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Ռազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Երթեւեկը Ռազմավիրական ճանապարհով, Վրաստանի տարածքում ճանապարհը մաքրելուց հետո, նորից թույլատրվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, տեղեկացրել է ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի վարչությունը։

Վլադիկավկազ-Լարս տեղամասում երկու ուղղություններով ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09.30-ից թույլատրվել է երթեւեկը՝ մինչեւ հատուկ կարգադրություն։ Չորեքշաբթի օրվա ժամը 23.20-ից երթեւեկը բեռնատարների համար արգելվել էր։

Դաշնային մաքսային ծառայության կայքը տեղեկացրել է, որ Ռուսաստանի կողմից «Վերին Լարս» անցակետով Վրաստան անցնելուն  սպասում է 1 221 բեռնատար։ Մեկ օրում հաջողվել է ձեւակերպել 416 բեռնատար։ 289 մեծ բեռնատար սպասում է Ռուսաստան մտնելուն։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանն ու Վրաստանը։

  • Կիսվել: