հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն լուրջ հարված է հասցրել ՀՀ-ի ռազմական ենթակառուցվածքներին». Ադրբեջանի ՊՆ

«Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն լուրջ հարված է հասցրել ՀՀ-ի ռազմական ենթակառուցվածքներին». Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Քերիմ Վելիևը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը 2021-2022 թվականներին բախումների ժամանակ ՛՛լուրջ հարված է հասցրել՛՛ Հայաստանի ռազմական ենթակառուցվածքներին, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Վելիևը, մասնավորապես, ասել է. ՛՛2021 և 2022 թվականների բախումների ընթացքում, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին ձեռք բերված հաջողությունները, ապացուցեցին, որ հետպատերազմյան շրջանում բանակաշինության ոլորտում բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։ Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը լուրջ հարված են հասցրել Հայաստանի ռազմական ենթակառուցվածքներին՝ էլ ավելի մեծացնելով ռազմական առավելությունը՛՛։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը բանակը ակտիվորեն զարգանում է Թուրքիայի զինված ուժերի մոդելի հիման վրա։

  • Կիսվել: