շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ռազմագերիների փոխանակում Մոսկվայի ու Կիևի միջև՝ 50-ը 50-ի դիմաց սկզբունքով

Ռազմագերիների փոխանակում Մոսկվայի ու Կիևի միջև՝ 50-ը 50-ի դիմաց սկզբունքով

Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին. երկու կողմից տուն է վերադարձել 50-ական մարդ, տեղեկացնում է currenttime.tv-ն:

Ինչպես հաղորդվում է՝ ուկրաինական կողմից այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, ռուսական կողմից՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Նշենք, որ մեկ օր առաջ Ուկրաինան և Ռուսաստանը կրկին գերիների փոխանակում էին անցկացրել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինա է վերադարձել 36 մարդ՝ մեկ քաղաքացիական և 35 զինվորական։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է 35 ռուս զինծառայողների վերադարձի մասին։

 
 
 

  • Կիսվել: