շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նադալը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Նադալը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Իսպանացի թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը: Այս մասին հայտնել է թենիսիստը:

Նադալը, որն արդեն մոտ մեկ տարի է չի մասնակցում խոշոր մրցաշարերի, բաց կթողնի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Australian Open-ը:  

Նախորդ տարվա վերջին Նադալն արդեն իսկ սկսել էր մինի մրցախաղեր անցկացնել, սակայն դրանցից մեկի ժամանակ ստացել էր փոքր վնասվածք, որն էլ հիմք է դարձել իսպանացու այն որոշման, ըստ որի, նա չի կարող մասնակցել 5 սեթից բաղկացած մրցաշարի:

«Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը, կկայանա հունվարի 14-28-ը: Ռաֆայել Նադալն այս մրցաշարում հաղթել է 2009 և 2022 թվականներին:

  • Կիսվել: