հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բռնցքամարտիկները մրցումային տարին կմեկնարկեն Հայաստանի առաջնությունով

Բռնցքամարտիկները մրցումային տարին կմեկնարկեն Հայաստանի առաջնությունով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Հայաստանի առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 8-13-ը Երեւանում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Հավաքականի անդամները ներքին առաջնությանը պատրաստվում են անձնական մարզիչների ղեկավարությամբ։ Առաջնության արդյունքներով ձեւավորված ընտրանին փետրվարի 21-27-ը կմասնակցի Ստրանջայի մրցաշարին, որը տեղի է ունենալու Բուլղարիայում։

Այս մրցաշարից հետո Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած թիմը հավաքներ կանցնի Ծաղկաձորում եւ Երեւանում՝ պատրաստվելով ապրիլին Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Երկրորդ եւ երրորդ փուլերը տեղի են ունենալու Չինաստանում եւ Տաշքենդում։

Աշխարհի գավաթի փուլերից հետո բռնցքամարտիկները կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի սեպտեմբերի 19-26-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

 
 
 

  • Կիսվել: