Ռադան վավերացրել է ամերիկա-ուկրաինական համաձայնագիրը
Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանքանյութերի մասին համաձայնագիրը։ 338 պատգամավոր կողմ է քվեարկել։
Միջկառավարական համաձայնագիրը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։ Կան ևս երկու լրացուցիչ տեխնիկական համաձայնագրեր, որոնք կողմերը կստորագրեն ավելի ուշ։ Սակայն դրանք այլևս չեն պահանջի երկրի խորհրդարանի վավերացումը։