հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քվեատուփերի 39.92%-ի արդյունքներով Էրդողանը շարունակում է մնալ առաջատար. նոր տվյալներ

Քվեատուփերի 39.92%-ի արդյունքներով Էրդողանը շարունակում է մնալ առաջատար. նոր տվյալներ

Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։

Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 39.92%-ը։

Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 19.735.832 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 19.403.384 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.48։

Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 52.85% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 41.23%, Սինան Օղանը՝ 5.37%։

  • Կիսվել: