հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քուվեյթը վեց տարի անց դեսպան է նշանակել Իրանում

Քուվեյթը վեց տարի անց դեսպան է նշանակել Իրանում

Քուվեյթը վեց տարի անց դեսպան է նշանակել Իրանում:

Այս մասին գրում է  «Ամերիկայի ձայն»-ը։
 
Ավելի վաղ Քուվեյթը դեսպանին հետ էր կանչել Թեհրանից՝ ի համերաշխություն Սաուդյան Արաբիայի, որը 2016 թվականին խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ։
 
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը օգոստոսի 13-ին հավատարմագրերն է ստացել Քուվեյթի դեսպան Բադեր Աբդուլլահ Ալ Մունայհից: Իրանն արդեն դեսպան ունի Քուվեյթում։
 
Էր Ռիադը խզել է հարաբերությունները Թեհրանի հետ 2016 թվականի հունվարին այն բանից հետո, երբ իրանցի ցուցարարները փորձել էին գրոհել Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը: Դա տեղի էր ունեցել այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել շիա հոգևորականին։

  • Կիսվել: