երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Քութայիսից Բարսելոնա մեկնող ինքնաթիռը ռումբի մասին լուրի պատճառով վերադարձել է օդանավակայան

Քութայիսից Բարսելոնա մեկնող ինքնաթիռը ռումբի մասին լուրի պատճառով վերադարձել է օդանավակայան

Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է Վրաստանի Քութայիս քաղաքից թռչեր Իսպանիայի Բարսելոնա, վերադարձել է օդանավակայան՝ ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկության պատճառով։ Այս մասին ասված է Քութայիսի միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Օդանավում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկություն ստանալուց հետո Wizz Air ավիաընկերությունն արագ որոշում է կայացրել ինքնաթիռն օդանավակայան վերադարձի մասին»:

  • Կիսվել: