չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քրդերի էթնիկ զտում Աֆրինում. Սնելլն անդրադարձել է թուրքական քաղաքականությանը

Քրդերի էթնիկ զտում Աֆրինում. Սնելլն անդրադարձել է թուրքական քաղաքականությանը

Քուրդ ընտանիքները փախչում են Աֆրինից այն բանից հետո, երբ ՛՛Հայաթ Թահրիր ալ-Շամ՛՛-ի ահաբեկիչները ներխուժեցին Թուրքիայի գլխավորած շրջան: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերկացի լրագրող Լինդսի Սնելը՝ հավելելով, որ Աֆրինում քրդերի էթնիկ զտում է իրականանում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Դժվար էր պատկերացնել, որ Աֆրինի քրդերի կյանքը կարող է ավելի վատ լինել, քան Թուրքիայի կողմից աջակցվող արյունալի Սիրիայի ազգային բանակի օրոք, սակայն ՛՛Հայաթ Թահրիր ալ-Շամ՛՛-ն իրեն ավելի ռեպրեսիվ է պահում․ նա շարունակում է մահապատժի ենթարկել քաղաքացիական անձանց՝ ՛՛հայհոյելու՛՛ համար՛՛:

 

  • Կիսվել: