երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քրդական ուժերը հայտնել են Ռաքքայում ԻՊ-ի գլխավոր պարագլուխներից մեկին վերացնելու մասին

Քրդական ուժերը հայտնել են Ռաքքայում ԻՊ-ի գլխավոր պարագլուխներից մեկին վերացնելու մասին

Քրդական ՛՛Սիրիայի դեմոկրատական ուժերը՛՛ հայտարարել են Սիրիայի Ռաքքա քաղաքում ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական կազմակերպության գլխավոր պարագլուխներից մեկի վերացման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ՛՛Սիրիայի դեմոկրատական ուժերի՛՛ հայտարարության՝ ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների մարտիկները, միջազգային կոալիցիայի և Իրաքյան Քրդստանի հակաահաբեկչական ծառայության հետ համագործակցությամբ, հատուկ գործողություն են իրականացրել Ռաքքա քաղաքի կենտրոնում, որի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի գլխավոր պարագլուխներից մեկը՝ Իբրահիմ ալ Ալի անունով, որը հայտնի է նաև որպես ՛՛Աբու Մուջահեդ՛՛: Նշվում է, որ այն տանը, որտեղ թաքնվում էր նա, հայտնաբերվել են զենք ու զինամթերք, ինչպես նաև կապի միջոցներ։

Սիրիայի Հասաքայի, Դեյր էզ Զորի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արևելքում և հյուսիս-արևելքում, ներկայումս վերահսկվում են քրդական SDF-ի կողմից, որոնց օգնություն է ցույց տալիս ԱՄՆ-ն։ 2015 թվականից ամերիկյան հրամանատարությունն 9 ռազմակայան է ստեղծել այդ շրջանում։

  • Կիսվել: