կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ՔՈՎԻԴ-19 համավարակն արագացրել է նույնիսկ չհիվանդացածների ուղեղի ծերացումը. Nature Communications

ՔՈՎԻԴ-19 համավարակն արագացրել է նույնիսկ չհիվանդացածների ուղեղի ծերացումը. Nature Communications

Նույնիսկ եթե դուք չեք վարակվել ՔՈՎԻԴ-19-ով, համավարակը կարող է ազդել ձեր ուղեղի վրա։ Նման եզրակացությանն են հանգել Նոթինգհեմի համալսարանի գիտնականները. նրանք պարզել են, որ համավարակի վերապրումն ինքնին արագացրել է ուղեղի ծերացումը շատ մարդկանց շրջանում։

Nature Communications բժշկագիտական  հանդեսում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են գրեթե 1000 առողջ չափահասների մագնիսառեզոնանսային  շերտագրումները համավարակից առաջ և հետո՝ օգտագործելով Մեծ Բրիտանիայի UK Biobank-ի նախագծի տվյալները։

Մեքենայական ուսուցման միջոցով նրանք որոշել են մասնակիցների «ուղեղի տարիքը»՝ որքանով «ավելի մեծ» կամ «երիտասարդ» էր նրանց ուղեղը, քան իրենց իրական տարիքը։

Արդյունքները ցույց են տվել, որ մեկուսացման, սթրեսի և անկայունության պայմաններում ապրող մարդկանց ուղեղն ավելի արագ էր ծերանում, քան նրանց ուղեղը, որոնց մագնիսառեզոնանսային  շերտագրումները կատարվել էին համավարակից առաջ։

Փոփոխությունները հատկապես նկատելի էին տարեց մարդկանց, տղամարդկանց և սոցիալական դժվարությունների բախվողների շրջանում։ Սակայն, իրական ճանաչողական խանգարում ավելի հաճախ նկատվել է ՔՈՎԻԴ-19-ից ապաքինվածների շրջանում՝ մտածողության ճկունության և տեղեկության մշակման արագության նվազման տեսքով։

Գիտնականները հույս ունեն, որ այս փոփոխությունները կարող են անդառնալի լինել։

  • Կիսվել: