շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին

«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը թույլ կտա շարունակել կարծիքների փոխանակումը Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ և աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին։ 

«Ուրախ կլինեմ կրկին հանդիպել ձեզ հետ հունիսի 1-ին՝ Քիշնևում կայանալիք գագաթնաժողովում, որը թույլ կտա մեզ շարունակել կարծիքների փոխանակումը Հարավային Կովկասի և մեր մայրցամաքի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Հուսով եմ, որ ինչպես Պրահայում, այս գագաթնաժողովը մեզ նույնպես հնարավորություն կտա աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին։

Ապրիլի 26-27-ին Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի այցը Բաքու հնարավորություն տվեց տեսնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեր ընդհանուր ցանկությունը, և դա ինձ ուրախացնում է։ Այն նաև թույլ է տվել հիշեցնել Ֆրանսիայի հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմանը, որն էական նշանակություն ունի ողջ տարածաշրջանի կայունության և բարօրության համար»,- գրել է Մակրոնը։ 

  • Կիսվել: