երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Քերմանում ահաբեկչական պայթյունի զոհերի թիվն աճել է

Քերմանում ահաբեկչական պայթյունի զոհերի թիվն աճել է

Իրանի Իսլամական Հանրապետության նահատակների և անձնուրացների հարցերով հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Քերմանում ահաբեկչության զոհ դարձած Մարիամ Ղուչանի Ղարավիի դուստր Ֆաթեմեհ Դեհղանն շաբաթ երեկոյան միացավ իր նահատակ մորը, գրում է parstoday.ir-ը:

Քերման նահանգի կրթադաստիարակության վարչության գլխավոր տնօրենը, նշելով հիվանդանոցում ևս երկու աշակերտների նահատակության փաստը, ասաց, որ Քերմանում ահաբեկչական պայթյունի հետևանքով աշակերտ նահատակների թիվը հասել է 24-ի։

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայումս 101 վիրավոր հոսպիտալացված է Քերմանի հիվանդանոցներում, որոնցից 32-ը հատուկ բաժանմունքներում գտնվում են ծանր վիճակում, իսկ 10-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Հաղորդագրությունների համաձայն՝ դեռևս կա չորեքշաբթի օրը Քերմանի նահատակների բուրաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվի ավելացման հավանականություն։ Այս ահաբեկչական միջադեպի ժամանակ մինչ այժմ նահատակվել է 92 ուխտավոր։

Նշենք, որ Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

  • Կիսվել: