շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաթարը հայտնել է Գազայի հատվածում մարդասիրական hրադադարի երկարաձգման մասին

Քաթարը հայտնել է Գազայի հատվածում մարդասիրական hրադադարի երկարաձգման մասին

Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու շուրջ։ Այս մասին հայտնել է Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ալ Անսարին իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Կատարի պետությունը հայտարարում է, որ շարունակական միջնորդության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու վերաբերյալ՛՛:

Իր հերթին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մամուլի քարտուղար Իսմայիլ Հանիյա Թահեր ալ-Նունուն էլ ՏԱՍՍ-ին հայտնել է, որ պայմանավորվածությունը ՛՛գործելու է նույն պայմաններով՛՛։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելը պատրաստ է երկարաձգել Գազայում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև կեսգիշեր փոխանցի 20 պատանդի անուն, որոնք պետք է ազատ արձակվեն։

 

  • Կիսվել: