Քաթարի ԱԳ նախարարը կայցելի Իրան
Քաթարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին առաջիկա օրերին կայցելի Թեհրան՝ մի շարք բանակցությունների անցկացման նպատակով, տեղեկացնում է Tasnim-ը:
Նշվում է, որ նա բանակցություններ կվարի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Շեյխը մտադիր է հանդիպում ունենալ իր իրանցի գործընկեր Աբբաս Աղաքչիի հետ։ Սպասվում է, որ Ալ Թանին կքննարկի Դոհայի և Թեհրանի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հիմնական խնդիրները։
Վերջին շաբաթների ընթացքում Քաթարը ակտիվ դեր է խաղացել Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում՝ ստանձնելվ մերձավորարևելյան կարգավորման միջնորդներից մեկի դերը։