երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Քաբուլում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել

Քաբուլում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել

Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 2-ի երեկոյան պայթուցիկ սարք է գործի դրել Աֆղանստանի մայրաքաղաքում, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Այսօր երեկոյան Քաբուլի Կալա է Բախտիարի շրջանում գտնվող անվտանգության 6-րդ գոտում պայթյուն է տեղի ունեցել, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ կին, վնասվածքներ է ստացել 13 հոգի», - սոցցանցերում գրել է Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Խալեդ Զադրանը։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է հետաքննություն։

Առայժմ Աֆղանստանում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել այդ  պայթյունի պատասխանատվությունը։

 

  • Կիսվել: