Պուտինը ժամանել է Բաքու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Բաքու, որտեղ կլինի օգոստոսի 18-19-ին։ Նրան Բաքվի օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Նշենք, որ այսօր Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները:
«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,-հայտնել էին Կրեմլից:
Տեսանյութը՝ այստեղ: