ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինը ժամանել է Աբու Դաբի

Պուտինը ժամանել է Աբու Դաբի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աբու Դաբի, որտեղ բանակցություններ կվարի նախագահ Մուհամեդ Բեն Զաիդ Ալ Նահայանի հետ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախատեսվում է, որ Պուտինը եւ Ալ Նահայանը կքննարկեն ռուս-էմիրաթյան համագործակցության հետագա զարգացման վիճակն ու հեռանկարները, օրակարգում կլինի նաեւ հրատապ միջազգային թեմատիկան՝ Մերձավոր Արեւելքի իրադարձությունների շեշտադրմամբ։

Սա այս տարի երկու ղեկավարների երկրորդ հանդիպումն է, նախորդը տեղի էր ունեցել հունիսին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, որտեղ ԱՄԷ-ն ներկայացված էր «հյուր երկրի» պատվավոր կարգավիճակով։

Ռուսաստանի նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որում, մասնավորապես ընդգրկված են, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ակլեքսանդր Նովակը, ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան, «Ռոսկոսմոսի» ղեկավար Յուրի Բորիսովը, «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Ընդգրկված են նաեւ գործարար շրջանակի ներկայացուցիչներ։

Աբու Դաբիում բանակցություններից հետո Պուտինը կմեկնի Էր Ռիադ, այստեղ նախատեսված է հանդիպում թագաժառանգի՝ Սաուդյան Արաբիայի նախարարների խոհրդի նախագահ Մուհամեդ Բեն Սալման Ալ Սաուդի հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: